Սուզալողի լեգենդ Շավարշ Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկը:
Հրապարակված ցանկում ներառված է նաև ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը, նա տասնյակ մարդկանց էր փրկել մահից:
Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



