100 միլիոն դրամ ունեցող պետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական և արագ հակազդման բաժնի պետ Արմեն Ալեքսանյանն իր համար նոր շինություն է կառուցում, թե կոնկրետ ինչ, դեռևս հայտնի չէ: Նոր շինություն կառուցելու մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մի շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:
Ալեքսանյանի դրամական միջոցները կազմել են 150 հազար ամերիկյան դոլար ու 30 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 34 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



