Օլիմպիական խաղերի ընթացքում 36 հազար օտարերկրացիներ չեն կարողանա այցելել Հարավային Կորեա
ՍՊՈՐՏՁմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, որը տեղի Է ունենալու Փհենչհանում, մուտքը Հարավային Կորեա փակ կլինի 36 հազար օտարերկրացիների համար:
Այդ մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ըստ տեղեկությունների, մուտքի արգելքը անվտանգության ապահովման նկատառումներով է պայմանավորված: Աղբյուրների տվյալներով՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները խաղերին նախապատրաստվելիս սերտորեն շփվել են տարբեր երկրների գործընկերների, մասնավորապես, հետախուզական մարմինների հետ՝ տեղեկատվություն ստանալու հնարավոր վտանգավոր անձանց վերաբերյալ:
Շփումներն իրականացվել են հակաահաբեկչական ծրագրի շրջանակներում, որը մշակվել Էր Օլիմպիադայի անցկացման ժամանակահատվածի համար սակայն, ամենայն հավանականությամբ ուսումնասիրությունների արդյունքները մտահոգություններ են առաջացրել անվտանգության մարմինների մոտ և հենց դա է պատճառ հանդիսացել, որ որոշ օտարերկրացիների մուտքը Հարավային Կորեա արգելվի: