Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տարեկան մեկ, երկու դատավոր է տույժ–տուգանք կրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Դատական օրենսգրքից հանվեցին փաստաբանների նկատմամբ կիրառվող տուգանքները՝ դրանք տեղափոխելով Դատավարական օրենսգիրք: Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկար, և լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնելու համար անհրաժեշտ էր լինում լրացուցիչ ժամկետների բողոքարկում և այլն, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար դժվարություններ էր ստեղծում: Այժմ այդ ամենից խուսափելու ու փոփոխություններ կատարելու համար նորմերը տեղափոխել են Դատավարական օրենսգիրք:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ այդ առաջարկը միջանկյալ լուծում է, ժամանակ փաստարկները ներկայացնելու համար:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Փաստաբան Արմեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս դեպքում նույն բանը մի դաշտից տեղափոխվում է մեկ այլ դաշտ, ընդ որում այն արդեն իսկ դատավարական իմաստով կարգավորվում է: Վերջինս այս տեղափոխության իմաստը չի հասկանում՝ պատճառաբանելով, որ մեխանիզմներ չկան, բացի այդ դեռ չգիտեն, թե ինչ փոփոխություններ կլինեն ի վերջո:

«Դատավորի կողմից համապատասխան սանկցիայի, մասնավորապես՝ տուգանքի կիրառման առումով փաստաբանի նկատմամբ կարգ, որպես այդպիսին, սահմանված է ներկայի Քրեական դատավարական օրենսգրքով: Որևէ կերպ հիմնավորվածությունը չեմ կարողանում ընկալել: Ավելին՝ կրկին չկա նախագիծ, որտեղ հստակ լինի, թե ինչ մեխանիզմ է մշակվում և ինչն է նպատակը: Եթե նպատակը տուգանքն է, ապա նույն տուգանքը կա: Դա նշանակում է, որ իրենք էլի անում են այն, ինչ ուզում են, ուղղակի դատավորներին այդքան լիազորություններ չեն տալիս: Իսկ դատավարության ընթացակարգը հստակ սահմանված է, ընդ որում նշվում է, թե որ դեպքերում է դատավորը իրավասու համապատասխան սանկցիաների կիրառման միջնորդությամբ հանդես գալու դատարանում»,– նշեց նա:

Հարցին, թե հետագա ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, եթե վերջնական որոշումը կրկին ոտնահարի իրենց իրավունքները՝ փաստաբանը պատասխանեց, թե երբ կներկայացնեն փոփոխությունները, այն ժամանակ էլ կորոշեն: Սա իրենց իրավունքների հարցն է: Կա մրցակցության հավասարություն: Ասում է՝ թող բարի լինեն այդ ամենը ապահովել:

«Ինձ համար ցավալի, է, որ մեր երկիրը եվրադատարաններում անընդհատ պարտություն է կրում: Մենք այդքան հարուստ չենք, որ դատական սխալի կամ մի այլ միջադեպի պատճառով նման կորուստներ ունենանք:

2016–17 թթ. վերլուծություններն եմ նայել, որտեղ նշված է, թե դատավորների նկատմամբ ինչ կարգապահական վարույթ կամ ինչ տույժ–տուգանքներ են սահմանվել: Ուղղակի զավեշտ է: 2017 թ. միայն մեկ դատավորի նկատմամբ աշխատավարձի 20%–ի պահում և մեկի նկատմամբ էլ վարույթ կարճելու որոշում է եղել: Եթե դատական իշխանությունը փորձում ենք հզորացնել և դատավորին դարձնել առավել ինքնուրույն, ամեն դեպքում այսօր երաշխիք էլ չկա, որ նրանք կամայականությունից կարող են զրկվել»,– եզրափակեց Ադամյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող էր կիրառվել մինչև 100 հազար դրամի չափով տուգանք:

 

Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան