ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացանք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը և զորակցությունն ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



