Հայտնվել են ռուսական օդանավի աղետի վայրից առաջին լուսանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցում հայտնվել են Սինայի թերակղզում աղետի ենթարկված ռուսական օդանավի դեպքի վայրից առաջին լուսանկարները:
Եգիպտոսի լրատվամիջոցների կողմից հրաարակված կադրերում երեւում է, որ ռուսական օդանավի ֆյուզելաժն ամբողջությամբ այրվել է: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները, նրանք դուրս են բերում մահացածների մարմինները, հաղորդում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



