Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր երկիրն օրենսդրորեն չի ճանաչել սումգայիթյան ցեղասպանությունը: Ինչո՞ւ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

 

– Պարոն Այվազյան, արդեն 30 տարի է անցել, երբ հայերը զանգվածաբար բռնագաղթվեցին ադրբեջանական տարածքից: Ադրբեջանահայ համայնքը բավարարված զգո՞ւմ է իրեն: Այս տարիների ընթացքում մեր երկրի կողմից արվե՞ց անհրաժեշտը նրա համար:

– Անշուշտ, ոչ: Չի կարելի ասել, որ ադրբեջանահայ համայնքը Ադրբեջանում ապրած ցեղասպանությունից հետո բավարարված է իրեն զգացել այստեղ: Այո, երկար տարիներ են անցել, շուտով արդեն, ինչպես ասացիք, կլրանա Սումագայիթի ջարդերի 30 տարին, և մինչև հիմա ադրբեջանահայ համայնքը գտնվում է շատ բարդ իրավիճակի մեջ:

Ոչ միայն ապրում է սոցիալ–տնտեսական անտանելի պայմաններում, նաև լուծված չեն քաղաքական և իրավական առումով համայնքի խնդիրները: Անշուշտ, այս հարցերը պահանջում են փաթեթային լուծում: Եվ լուծումն էլ առայժմ չի երևում:

Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կվերահաստատի դեռևս Խորհրդային Միության կողմից ճանաչված՝ Ադրբեջանում եղած հայության ցեղասպանության փաստը, և ըստ այդմ կիրականացվեն համապատասխան իրավական գործողություններ:

Եվ թիկունք կկանգնի մեր նախաձեռնություններին, որոնք հատկապես վերաբերում են Ադրբեջանի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև միջազգային այլ ատյաններ դիմելու մեր փորձերին: Այդ ձևով մենք կարող ենք հասնել փոխհատուցման և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ ֆինանսական առումներով:

Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի վերականգնել Խորհրդային Հայաստանի կողմից՝ Ադրբեջանում իրականացված հայության ցեղասպանության փաստի ճանաչումը, ապա մեզ համար նման բան դժվար է ակնկալել:

Այս ամենով հանդերձ, մեր կազմակերպությունը շարունակում է պայքարել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, ընդունի վերոնշյալ օրենքը: Որպեսզի Ադրբեջանում հայոց ցեղասպանությունը ճանչվի օրենսդրորեն: Հուսով եմ, որ վաղ, թե՝ ուշ, դա տեղի կունենա: Միաժամանակ աշխատում ենք նաև ադրբեջանահայության համայնքային կազմակերպությունների համար համաշխարհային մասշտաբով հարթակ ստեղծելու ուղղությամբ:

 

– Իսկ ո՞րն է ձեր կարծիքը. Սումգայիթի ցեղասպանությունն ինչո՞ւ չի ճանաչում մեր երկիրը:

– Անշուշտ, կան նաև ներքին դրդապատճառներ, որոնք մեր կարծիքով հիմնավորված չեն: Իսկ մենք բազմիցս ենք ասել, որ եթե ցեղասպանությունը չես ճանաչում, քեզ ակամա հանցակից ես դարձնում նրան:

Իհարկե, չճանաչելու համար կարելի է հազար ու մի բացատրություն բերել: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ այն պետական և ռազմավարական մտածողության պակասի կամ անգամ դրա լիարժեք բացակայության հետևանք է: Ի վերջո, ակնհայտ է, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստի հիման վրա կարելի է համաշխարհային հանրությանն ապացուցել, որ անհնարին է մեկ պետության մեջ ադրբեջանցի թուրքերի ու արցախահայերի խաղաղ գոյակցությունը: Իսկ նաև սրա՛ մեջ են ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման բանալիները:

Եվ այս հարցը կարող է հանգեցնել Հայաստանի ապաշրջափակմանը, երբ արդեն կսկսի շնչել մեր տնտեսությունը: Նաև այդ դեպքում մեր երկիրը՝ Հայաստանը, համաշխարհային հանրության աչքերում այլևս չի երևա որպես ագրեսոր: Այլ այդ հանրությունը Հայաստանը կընկալի որպես պետություն, որը օգնեց Ղարաբաղի ժողովրդին, որպեսզի վերջինս խուսափի ցեղասպանության ենթարկվել Ադրբեջանի կողմից:

Քանի դեռ հայկական կողմում լիակատար չափով չեն գիտակցել այս մոտեցումների անհրաժեշտությունը և դեռևս առանձնացնում են Արցախի անկախության ճանաչման և Ադրբեջանում հայության ցեղասպանության ճանաչման հարցերը, ապա մշտապես կհանդիպենք պարտությունների: Նաև չի բացառվում, որ կրկնվեն ապրիլյան պատերազմները:

 

– Այս տարիներին ձեր նախաձեռնությունները սատարող, ձեզ գաղափարակից քաղաքական ուժեր չե՞ն եղել, որոնք հարցը կփորձեին բարձրացնել խորհրդարանում:

– Մենք այս հարցով դիմել ենք խորհրդարանական բոլոր ուժերին: Նաև համապատասխան օրինագծեր են պտտվել խորհրդարանում: Սակայն չեն մտել օրակարգ: Հատկապես «Ժառանգություն» կուսակցությունն էր խնդիրը փորձում առաջ տանել, երբ պատգամավոր էր Լարիսա Ալավերդյանը: Սակայն հետագայում այս կուսակցությունը ևս հրաժարվեց հարցի արծարծումից:

Եվ այս պահին որևէ կուսակցություն մեզ չի աջակցում: Բայց դա չի խանգարում, որպեսզի մենք շարունակենք մեր պայքարը՝ համոզված լինելով, որ ճիշտ ճանապարհի վրա ենք:

 

Գոհար Սարդարյան

 

Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը