Սերժ եւ Ռիտա Սարգսյանները Թբիլիսիում ներկա են եղել Մարինա Ալեսի համերգին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլիի անվան ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել երգահան, բանաստեղծուհի Մարինա Ալեսի «Ձեզանից մեկը…» խորագրով համերգին։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ էր ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, Թբիլիսիում ներկա գտնվել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



