Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիայում նոր սադրանք է հասունանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Եթե Սպիտակ տունն ընդամենը զոհերի լուսանկարները որպես միակ ապացույց ներկայացնելով՝ ինչ–որ տեղ կարողացավ միջազգային հանրությանը համոզել այն բանում, որ անցած տարվա ապրիլի 4–ին պաշտոնական Դամասկոսը քիմիական զենք է կիրառել Իդլիբի նահանգի Խան–Շեյխուն բնակավայրում և ռմբակոծեց Էշ–Շարիաթի օդանավակայանը՝ կյանքից զրկելով 9 խաղաղ բնակչի, վերջին շրջանում կրկին ակտիվացած նմանատիպ մեղադրանքներին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում:

Ավելին՝ նույնիսկ ամերիկյան մեդիայի առանձին ներկայացուցիչներ են սկսել հասկանալ, որ Սիրիայում սեփական ձախողման հետ ոչ մի կերպ չհաշտվող վարչակազմն իր հռետորաբանությամբ պարզապես փորձում է հիմարացնել բոլորին: Ինքներդ դատեք. արդեն 1 տարի՝ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քնում–արթնանում, սկսում է խոսել պաշտոնական Դամասկոսի ունեցած քիմիական զենքի վերաբերյալ, որի տեղն, անկեղծ ասած, ոչ ոք այդպես էլ չի գտնում:

Այնուհետ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է խոսում ոչ այն է՝ նման վտանգի, ոչ այն է՝ կայացած «նոր գրոհի» մասին (և դա այն դեպքում, երբ Դամասկոսն այսօր էլ նուսրայականների որջը դարձած Իդլիբը չի վերահսկում): 2018–ի փետրվարի 4–ին ամերիկյան պաշտոնյաները դարձյալ հայտարարում են, որ Սիրիայի կառավարությունը կարող է քիմիական զենքի նոր տեսակներ մշակել՝ դրանք կիրառելով խաղաղ բնակչության դեմ, ինչի պատճառով նախագահ Թրամփը պատրաստ է դիտարկել «Ասադին ռազմական դիմակայություն ցույց տալու տարբերակը»:

Եվ հանկարծ, զարմանալի զուգադիպությամբ՝ ճիշտ հաջորդ օրը, ինքն իրեն Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար հռչակած Մոհամմադ Ֆիրաս ալ–Ջունդին հայտարարում է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել Իդլիբում, և, որ՝ քլորային գազից 7 հոգի են զոհվել: Այդ թվում՝ երեխաներ…

Ի միջի այլոց, հարկ է նշել, որ 2017–ի ապրիլի 4–ին էլ այս նույն մարդն առաջինը խոսեց Ասադի քիմիական գրոհի վերաբերյալ՝ նուսրայական մարդասպանների մեջտեղով շատ հանգիստ հոսպիտալ անցնելով և նույնիսկ գետնին պառկեցրած մարդկանց լուսանկարելով: Ճիշտ է՝ նա այն ժամանակ ինքն իրեն Սիրիայի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար էր հայտարարել՝ կոկորդիլոսի արցունքներ թափելու արանքում մոռանալով ճշգրտել, որ մեկն է այն արյունարբուներից, որոնք առանց աչք թարթելու են «սիրելի խաղաղ բնակչության» նկատմամբ վայրագություններ կիրառում, բայց դա միջազգային հանրությանը չհետաքրքրեց:

Ի վերջո, գուցե նաև նրանից թաքցվեց այն փաստը, որ 2003–ին Ստամբուլում ձևավորված ինքնակոչ կառավարությունը (գրասենյակն, ի դեպ, Թուրքիայի Ղազիանթել քաղաքում է) ազգությամբ քուրդ Հասան Հիտոն է ցայսօր գլխավորում, որն ԱՄՆ քաղաքացի է, գործարար և ակնհայտորեն է կապված այդ երկրի հատուկ ծառայությունների հետ:

Ավելին՝ վստահ ենք, որ շատերը չգիտեն նաև այն մասին, որ հեռավոր 2003–ի մարտի 19–ին, երբ Ստամբուլում հակաասադական երկրներից (իսլամական, իհարկե) ոմանք Հիտոյին բացահայտ դեմ դուրս եկան՝ ակնարկելով Հիտոյի քուրդ լինելու «անհարմարությունն» ու մեղադրելով նրան Արևմուտքի գործակալը լինելում, վերջինս այդ հորինովի պաշտոնը գլխավորեց միայն քրդերին թշնամի ճանաչող Թուրքիայի, Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի ներկայացուցիչների՝ մյուսների վրա մատ թափ տալուց հետո:

Բնական է. չէ՞ որ այս բոլորն իմանալուց հետո նույնիսկ միջինից ցածր տրամաբանական կարողություններ ունեցող մարդիկ կսկսեն ինքնուրույն դատողություններ անել այն մասին, որ եթե իսկապես Իդլիբում քիմիական զենք է կիրառվել, ուրեմն՝

ա. կամ Իդլիբում ամերիկյան զենքով ռուսական ինքնաթիռ խոցած նուսրայականներն են սարսափել ռուսական վրեժխնդրությունից և, օգտվելով հարմար պահից, որոշել են ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ, կամ՝ առանց դրա՛ արքայական նվեր մատուցել Սպիտակ տանը՝ ռուսների համար էլ այնտեղ խնդիրներ ստեղծելով (իբր՝ նորից են պաշտպանում խաղաղ մարդկանց սպանող Ասադին),

բ. կամ սրանք անմիջականորեն են Թուրքիայի պատվերը կատարել, որտեղ կամենում են շեղել ուշադրությունն Աֆրինից և, Ասադին նորից ԱՄՆ–ին «հանձնելով»՝ քրդերին հանգիստ կոտորել (իզուր չէ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեավար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հանկարծակի «շաքար–լոխումի» էր վերածվել և, aa.com.tr–ի փոխանցմամբ, հայտարարել, թե՝ ԱՄՆ–ի ռազմական գործողությունները Սիրիայում չպետք է կոսմետիկ բնույթ կրեն, և, որ՝ Ասադը պետք է հեռանա, իշխանությանը ժամանակավոր կառավարությանը հանձնելով...),

գ. կամ էլ՝ այս 2 պլանները համադրվել են իրար:

Իսկապես. հատկապես այս պահին, երբ սիրիական ընդդիմությունը հիմնականում միավորվել էր հաշտության, զենքը վայր դնելու, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտարերկրյա միջամտության անթույլատրելիության, սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և օրինական ընտրություններ անցկացնելու հարցում, ինչո՞ւ պիտի Ասադը նման տխմարության գնար՝ Վաշինգտոնի բերանին դարձյալ լեզու դնելով և իր իսկ օրերը կարճացնելով...

 

Գոհար Սիմոնյան

Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ