Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գործազուրկ կանանց թիվը կազմում է 66,7%

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

 

Հայաստանի բնակչության տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա ընթացքում գնալով աճել է. առաջին եռամսյակում այն կազմել է 58,9%, երկրորդ եռամսյակում՝ 60,5%, իսկ երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 63,4%: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակվել է 2017 թվականի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույցը, որի մի առանձին հատված տրամադրված է բնակչության զբաղվածության ցուցանիշներին։

Տարվա ընթացքում աճել է նաև զբաղվածության մակարդակը. եթե առաջին եռամսյակում զբաղված է եղել բնակչության 47,7%,–ը, ապա արդեն տարվա վերջին եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 52,9%–ի։

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018–ի հունվարի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86,0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10,2%–ով:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,5%–ը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 10,9%–ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81,7%–ը կամ 70,2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12,7%–ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,7%–ը կամ 46,8 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24,1%–ը կամ 16,9 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4,2%:

Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 34,8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,4%–ով:

Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 35,6 հազար մարդ, որից 16–29 տարեկան երիտասարդները կազմում են 41,2%–ը:

Նախորդ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16,5 %, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,6%–ով: Զբաղվածների թվաքանակը կազմել է 1032,8 հազար մարդ:

Նախորդ տարվա համեմատ 28,1%–ով աճել է նաև գյուղաբնակ գործազուրկների թիվը: Նրանք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 19,7%–ը: Գործազուրկների թվաքանակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,2%–ով նվազել է տղամարդկանց թվաքանակը և գրեթե նույնքան աճել է կանանց տեսակարար կշիռը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12,4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17,6%, արհեստագործական կրթություն ունեցողները` 5,5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54,9%:

Ըստ տարիքային ցենզի` գործազուրկների թվում 16–29 տարեկանները կազմում են 24,1%, 30–44 տարեկանները` 39,8%, 45–54 տարեկանները` 19,7%, իսկ 55–ից բարձր տարիքի անձինք` 16,4%:


Մանյա Պողոսյան

Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար