«Ռոստելեկոմ»-ը հրաժարվում է մեկնաբանել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը` GNC-Alfa-ն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին: Նրա խոսքով` «երկրների միջև սիներգիան ակնհայտ չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի արդյունավետ կազմակերպենք աշխատանքն այնտեղ, հնարավոր է, այդ թվում, նաև վաճառքի միջոցով»,-ասել է նա:
«Արմենպրես»-ը փորձեց հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ հայաստանյան «Ռոստելեկոմ»-ից, սակայն նրանք հայտնեցին, որ այս պահին նշյալ տեղեկատվությունը չեն մեկնաբանում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



