Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վրաստանի ներքաղաքական լարվածության արմատներն ու հետագա խորացումները՝ ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեկնաբանելով Վրաստանի ներքաղաքական լարվածությունը՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը Past.am-ի hետ զրույցում նշեց, որ նախագահ Մարգելաշվիլիի և վարչապետ Ղարիբաշվիլիի հակասությունները տարիների պատմություն ունեն:

Ըստ վրացագետի՝ նախագահն ու վարչապետը նույնիսկ անձնական շփում չունեն, հանդիպումների ժամանակ չեն էլ բարևում:

«Այդ հակասությունները գալիս են նախընտրական շրջանից: Քարոզարշավի ժամանակահատվածում Մարգվելաշվիլին հայտարարում էր, որ Հավլաբարում գտնվող նախագահական նստավայր չի տեղափոխվելու, այն օգտագործվելու է կրթության նախարարության կարիքների համար: Նախագահ դառնալուց հետո նա մտափոխվեց»,- նշում է Ալիկ Էրոյանցը:

Էրոյանցի խոսքով՝ հակասության պատճառ է նաև այն, որ Մարգելաշվիլին իր խորհրդական նշանակեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբորը, ինչի պատճառով քննադատության արժանացավ հենց իր թիմում՝ «Վրացական երազանք» կոալիցիայում, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով հայտարարել է, թե Մարգելաշվիլին ընտրություններից հետո և առաջ տարբեր մարդ է: Ալիկ Էրոյանցը հավելեց, որ Բիձինա Իվանիշվիլիի տրամադրությունները փոխանցվել են նաև «Վրացական երազանքի» մյուս անդամներին:

«Կարծում եմ՝ օբյեկտիվ են այդ քննադատությունները, որովհետև հայտարարություններ կան, որոնք հնչել են Մարգելաշվիլիի կողմից, որոնցից հետո նա ցույց է տվել իր անսկզբունքային լինելը: Գործող նախագահի և վարչապետի հակասություններն արտահայտվում են գրեթե բոլոր իրավիճակներում» ,- փաստում է մեր զրուցակիցը:

Ա. Էրոյանցի կարծիքով՝ Մարգելաշվիլի- Ղարիաբաշվիլի հակասություն դեռ կխորանա, այն կարող է ձգվել մինչև նրանցից մեկի պաշտոնաթողությունը: Էրոյանցի համոզմամբ՝ Վրաստանի նախագահը մեկուսացել է այն թիմից, որը նրան բերեց իշխանության: Անդրադառնալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ կապված իրավիճակին՝ Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ այդ հեռուստաընկերության հետ կապված դատական քաշքշուկը նույնպես քաղաքական լարվածության պատճառ է:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին դատարան է դիմել՝ հեռուստաընկերության իր բաժնեմասերը վերականգնելու պահանջով:

«Ինչպես գիտենք, «Ռուսթավի-2»-ը համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խոսափողը: Բնական է, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները հայտարարում են, որ այս կերպ իշխանությունները փորձում են իրենց ճնշումների ենթարկել:

Հավելեմ, որ երկրի բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները հայտնել են իրենց մոտեցումները հարցի շուրջ: Միջազգային արձագանք ևս կա: Անգամ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է արձագանքել՝ կոչ անելով անել ամեն բան, որ դատական վճիռը լինի արդար:

Այնուամենայնիվ, դատարանի վճռով հեռուստաընկերությունը պետք է փակվի, իսկ Սաակաշվիլին պնդում է, սա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությունն է՝ ուղղված իր դեմ»,- մեկնաբանում է վրացագետը՝ ավելացնելով, որ այս լարվածությունը պայմանավորված է 2016-ի խորհրդարանական ընտրություններով:

Լևոն Փանոսյան

Ալիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի