Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան միավորվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սրանից առնվազն 1 տարի առաջ իրաքյան քրդերը ոգևորված նյութեր էին հրապարակում այն մասին, որ, իբր, Իրանի հովանավորյալ Հաշդ աշ–Շաաբի աշխարհազորայիններին կառավարական բանակ, ոստիկանություն, ընդհուպ` պետական ապարատ մտցնելու և ընդհանրապես Իրաքում Իրանի դերակատարման ավելացման պատճառով կտրուկ սրվել են պաշտոնական Բաղդադի և ԱՄՆ–ի (Միջազգային կոալիցիայի) հարաբերությունները:

Kurdistan 24–ը նույնիսկ Միջազգային կոալիցիայի և Իրաքի փոխնախագահ Այադ Ալավիի միջև բարձր տոնով ընթացած թեժ քննարկման մասին էր հաղորդել՝ հավելյալ մանրամասներ չփոխանցելով: Դա, իհարկե, չի նշանակում, թե հետո այդ մանրամասները չբացահայտվեցին, որովհետև Ալավին անձամբ և հրապարակայնորեն հայտարարեց, որ Բաղդադը մեծագույն սխալ է որակել Սիրիայի ԴԱԻՇ–ականների համար ամերիկյան միջանցքի ապահովումը, որովհետև, իրենց հասած տեղեկություններով՝ «փառքով ու պատվով» ճանապարհված ջիհադիստները մտադիր են Աֆղանստանում միավորվել տեղի Ալ–Քաիդայի հետ, որի շուրջ այդ պահին բանակցություններ էի ընթանում Ալ–Քաիդայի ղեկավար Այման ազ–Զավահիրի և ԴԱԻՇ–ի պարագլուխ Աբու Բաքր ալ–Բաղդադիի միջև:

Լուրն, իհարկե, ակնհայտ տհաճությամբ ընդունվեց Կոալիցիայի կողմից: Եթե հիշում եք՝ «Փաստն» այդ օրերին (անցած ապրիլն էր) նախ՝ փոխանցեց Միջազգային կոալիցիայում ԴԱԻՇ–ի դեմ պայքարի գծով հրամանատար, ԱՄՆ գեներալ–մայոր Ջոզեֆ Մարտինի հայտարարությունն առ այն, թե չեն կարող մեկնաբանել Բաղդադի պնդումները, քանի որ սեփական աղբյուրներից իրենց հասած նման որևէ տեղեկատվության չեն տիրապետում:

Բացի այդ՝ անդրադարձանք նաև սույն խնդրի վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ–ում ապրիլի 17–ին կազմակերպված մի քննարկման, որում ՄԱԿ–ի ԱԽ–ին առնթեր Մոնիթորինգային խմբի ղեկավար Հանս–Յակոբ–Շինդլերն էր զեկույցով հանդես եկել: Ըստ նրա՝ ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան, չնայած իսլամական խալիֆաթի՝ ընդհանուր տեսլականին, երբևէ չեն կարող միավորվել, քանի որ.

ա. ակնհայտ գաղափարական տարաձայնություններ ունեն սուրբ–գրային մեկնության և գործելակերպի հարցերում,

բ. ի տարբերություն Աբու Բաքրի՝ թե՛ Ուսամա բեն–Լադենը, թե՛ Զավահիրին սոսկ Խալիֆաթի նախապատրաստության դերակատարում էին իրենց վերապահել՝ համոզված լինելով, որ ճիշտ աստվածաշնչյան Մովսեսի նմանությամբ՝ ոչ թե իրենք պիտի Ավետյաց երկիր–խալիֆաթի գլուխն անցնեն, այլ Հեսուն՝ հաջորդ սերունդը: Բնականաբար, դրանից հետո բոլորը հանգստացան, հարցը փակվեց, բայց անցավ 1 տարուց էլ պակաս ժամանակահատված, և այժմ արդեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրե՛շն է անհագստացած հայտարարում, թե ԴԱԻՇ–ն ու Ալ–Քաիդան, որոնց միջև սովորական համարվող մանր ու մեծ բախումներին վերջ է տրվել, կարող են Աֆղանստանում միավորվել՝ նոր և շատ ավելի մեծ ահաբեկչական խմբավորում ձևավորելով:

Գուտերրեշի զեկույցից պարզ է դառնում, որ այս պահին արդեն ԴԱԻՇ–Ալ–Քաիդա միությունը դրսևորվում է ամենացածր օղակներում, և չնայած ԴԱԻՇ–ը ծանր հարված է ստացել Իրաքում, Սիրիայում և Ֆիլիպիններում, Աֆղանստանում հանգրվանած փոքր խմբերը շատ արագ են ուշքի գալիս, մոտիվացվում և նախկինի նմանությամբ՝ բացահայտորեն մեծ տարածքներ վերահսկելու փոխարեն, մասնագիտանում են ընդհատակյա գործունեության և լոկալ ահաբեկչական ակտերում:

Իհարկե, փորձագետները դեռ կասկածով են մոտենում նաև այս պնդմանը՝ նշելով, թե այդ երկուսը Աֆղանստանում կարող են հաջողության հասնել միայն Թալիբանի դեմ միավորվելու պարագայում, ինչը դժվար գործ է լինելու, բայց խոսքն այս պահին այդ մասին չէ: Մանավանդ, որ դա էլ իր հերթին լուրջ խնդիրներ կստեղծի: Մի կողմից՝ չի կարելի Ալ–Քաիդային ու ԴԱԻՇ–ին պատժելու նպատակով հիմա էլ Թալիբանին զինել՝ հետագայում նոր գլխացավանք ունենալով, ինչպես հաճախ է պատահել, մյուս կողմից՝ ոչ ոք չգիտի, թե ինչպես վերջ տալ ահաբեկչությանն Աֆղանստանում և այլուր: Իրավիճակն ուղղակի պատային է:

 

Գոհար Սիմոնյան

 

«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին