Դատախազը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը այսօրվա դատական նիստի ժամանակ պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Գևորգ Սաֆարյանի համար դատախազը պահանջեց 4 տարի 6 ամսվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանին ` 3 տարվա, Ներսես Պողոսյանին ` 4 տարվա, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանին` 2 տարվա և Հրայր Թոփչյանին` 3 տարվա ազատազրկում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



