Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խրոնիկ հարբեցողներին փոխարինելու են գալիս ռեալ վկաներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրերս՝ փետրվարի 6–ին, տեղի է ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործի վերաբերյալ հերթական դատական նիստը: Եվ ինչպես նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն է փաստում, դրական փոփոխություններ կարելի է արձանագրել: Վերջին դատական նիստին մեղադրական կողմի վկաներից մեկի ցուցմունքը ներկայացրեց իրականությունը:

Մեղադրական կողմն ունի 48–ից ավելի վկաներ, որոնց մեծամասնությունը ոստիկաններ են: Նրանցից միայն 11–ն են ներկայացել դատարան և վկայություն տվել: Սա ըստ Թարխանյանի՝ իր մեջ խորհուրդ է պարունակում: Նա կարծում է, որ մեղադրական կողմի մոտ ամեն ինչ այդքան էլ սահուն չէ ընթանում:

Շեշտում է, որ մեղադրողի կողմից ներգրավված ոստիկանները Անդրիասի մասին որևէ տեղեկություն չէին տալիս, նույնիսկ չէին տեսել նրան և տարօրինակ էր իրենց ներկա լինելը դատարանում: Իսկ վերջին վկայի վկայություններն ըստ մեր զրուցակցի՝ սարսափելի էին, որովհետև առաջին անգամ անցած մոտ երկու տարվա ընթացքում փաստացի խոսվեց, թե ինչ է իրականում կատարվել այդ օրը Սարի թաղում:

«Ներկա էին լրագրողներ, Եվրամիության, Բրիտանական դեսպանտան ներկայացուցիչներ: Մենք չէինք կարող զսպել մեր արցունքները, որովհետև վկան պատմում էր, թե ինչպես առանց նախազգուշացման ոստիկանությունը սկսել էր կրակել խաղաղ ցուցարների վրա՝ այրելով հատուկ միջոցները:

Նրանք ոչ թե վերև էին պահում, այլ մարդկանց վրա և ինչպես էր դա մաշկը վառում: Հետո այդ վիրավոր մարդկանց «անհայտ մարդիկ» մահակներով ծեծի էին ենթարկում: Կարելի է հարձակվել առողջ մարդու վրա, բայց վիրավորին այդպես բարբարոսաբար վերաբերվել՝ մանավանդ հայաստանցին հայաստանցու նկատմամբ, պարզապես անսպասելի էր»,– ասաց նա:

Թարխանյանը նաև տեղեկացրեց, որ շուտով գալու են Անդրիասի, պաշտպանական կողմից ներգրավված վկաները, և դատական այս պրոցեսը շատ բացահայտումներ կբերի:

«Փաստի» հարցին, թե դրական տեղաշարժեր տեսնո՞ւմ է այս գործում, Թարխանյանը պատասխանեց, որ արդեն սկսվել են ռեալ վկաների ցուցմունքները՝ նախկին անառողջ բուժում անցած կամ խրոնիկ՝ չորրորդ աստիճանի ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց ցուցմունքների փոխարեն:

«Նրանք վկայություն էին տալիս, որ տեսել են Անդրիասին քարեր շպրտելուց, բայց չեն հիշում, թե որտեղ ու ինչպես: Միայն այդ արտահայտությունն էին կարող կրկնել, և դրա հիման վրա կառուցված էր մեղադրական կողմի՝ Անդրիասի այս երկու տարվա ձերբակալությունը: Իսկ հիմա գալիս են ռեալ վկաներ, ովքեր խոսում են ոչ միայն Անդրիասի մասին, այլև վկայություն են տալիս, թե ինչ տեղի ունեցավ իրականում:

Չգիտեմ ինչպես կընթանա դատական պրոցեսը, բայց այն, որ մեղադրական կողմը կամ դատավորը չեն կարող խուսափել նոր վկաներից ուրախալի է: Իհարկե ցավալի է, որ երկու տարի շարունակ անմեղ մարդը միայն նրա համար, որ քննադատում էր կառավարությանը, գործող իշխանությանը, այսօր ձերբակալված է: Սա պարզապես քաղաքական հաշվեհարդար է»,– ասաց Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ Անդրիասի գործը եվրոպական բոլոր պետությունների և բոլոր դեսպանատների ուշադրության կենտրոնում է գտնվում: Նրանց ներկայացուցիչները արդեն 1–1,5 ամիս է պարտադիր գալիս են դատական նիստերին:

 

Քրիստինա Տռր-Մաթևոսյան

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի