Ռուսական ավիացիան հայերի հետ «ռմբակոծում է» հակառակորդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական մամուլը հեղեղված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևի հաղորդած լուրերով: Նա մասնավորապես տեղեկացնում է, որ Էրեբունի ռազմական բազայի ռուսական МИГ-29 կործանիչները և զինվորական ավիացիայի Ми-24П և Ми-8МТ ուղղաթիռները Հայաստանի տարածքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդանավակայանը:
Ուսումնամարզական թռիչքներն անցկացվել են օրվա և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամանակահատվածում: «Լեռնային տարածքներում, կլիմայական բարդ պայմաններում ուղղաթիռների անձնակազմերը ոչնչացրին պայմանական հակառակորդի ավիացիոն տեխնիկան, օդակայանի թռիչքային տարածքներն ու ենթակառուցվածքները»,- ինչպես հայտնում է past.am-ը, ասել է Աստաֆևը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



