Մարմինների 200-ից ավելի մասեր են հայտնաբերվել ԱՆ-148-ի կործանման վայրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Այժմ գտնվել են մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ նաեւ օդից: Քննչական կոմիտեն շրջաթիռ Է կատարում, որպեսզի ընդլայնի որոնման գոտին»,- փետրվարի 12-ին աղետի վայրում ասել Է Պոլետիկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ որոնման շրջանը բաժանված Է 29 հատվածների:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



