Տոնական քայլերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանը և Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնի առիթով կազմակերպել են տոնական ուրախ քայլերթ, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ: Քայլերթի մեկնարկը տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, հեքիաթների հերոսների ուղեկցությամբ քայլել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասվում էր օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ միջոցառումը:
Ազատության հրապարակում ներկաներն ականատես են եղել թեմատիկ բեմականացումների, պարել են տարբեր ազգային պարեր և մասնակցել հետաքրքրաշարժ խաղ-մրցույթների:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակույթի կենտրոնների սաները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



