Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոնյակից ու շոկոլադից մինչև «փուչիկի պոչեր». Սպիտակի քաղաքապետարանի գնումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Լոռու մարզի Սպիտակ համայնքը Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում ներկայացրել է 2018 թվականի գնումների պլանը:

Past.am-ը գնումների պլանից տեղեկացավ, որ 2018թ. Սպիտակի համայնքապետարանը նախատեսում է 320 000  ՀՀ դրամ արժողությամբ մեկ հեռուստացույց գնել:
Բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ) գնման ընթացակարգով համայնքը գրասենյակային նյութերի և ծաղիկների վրա կծախսի 100 000 ՀՀ դրամ: Նվերների և պարգևների համար ևս 100 000 ՀՀ դրամ է նախատեսվել:

Վերոնշյալ ընթացակարգով ծաղիկներ գնելու համար կծախսվի 300 000 ՀՀ դրամ:
Շիրակի համայնքապետարանը նախատեսում է նաև 4700 ՀՀ դրամ արժողությամբ 67 տուփ շոկոլադե կոնֆետների ընտրանի գնել: Նշված շոկոլադե կոնֆետները գնելու համար կծախսվի 314 900 ՀՀ դրամ:

«Արարատ հինգ աստղ» 63 հատ կոնյակ կգնվի՝ յուրաքանչյուրը 5900 ՀՀ դրամ: Կոնյակների համար գնումների պլանում 371 700 ՀՀ դրամ է նախատեսվել:

ԲԸԱՀ գնման ընթացակարգով կգնվեն նաև 5000 ՀՀ դրամ արժողությամբ 21 ծաղկային կոմպոզիցիա, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 105 000 ՀՀ դրամ: Նույն ընթացակարգով կգնվեն նաև 20 ծաղկային կոմպոզիցիաներ՝ այս անգամ, սակայն, 4500 ՀՀ դրամ արժեքով: Այս ծաղկային կոմպոզիցիաները գնելու համար կծախսվի 90 000 ՀՀ դրամ:

Գնումների պլանում են նաև ծաղկեպսակները, որոնցից յուրաքանչյուրի գինը 25 000 ՀՀ դրամ է: 8 ծաղկեպսակ գնելու համար գնումների պլանում 200 000 ՀՀ դրամ է հատկացվել:
Ընթացիկ տարվա գնումների պլանում տեղ են գտել նաև հուշանվերները:

Նախատեսվում է 4500 դրամ արժողությամբ 30 հատ հուշանվեր գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 135 000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 70 հազար դրամ կծախսվի 7000 ՀՀ դրամ արժողությամբ հուշանվերներ գնելու համար:

Գնման պլանում են նաև տարբեր գներ ունեցող եռագույն դրոշները:
200 հատ 150 դրամ արժողությամբ դրոշ կգնվի, որոնք գնելու համար կծախսվի 30 հազար դրամ:
Մյուս խմբաքանակն ավելի թանկ է՝ յուրաքանչյուրի արժեքը 4500 դրամ է: Այս խմբաքականակից կգնվի 20 հատ և ընդհանուր առմամբ կծախսվի 90 000 դրամ:

Գնումների պլանում են նաև փուչիկները, ինչպես նաև՝ փուչիկի պոչերը: 500 փուչիկ գնելու համար կծախսվի 45 հազար դրամ: 800 հատ փուչիկի պոչ գնելու համար կծախսվի 40 000 դրամ:

Աննա Բադալյան

Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան