Ռումեն Ռադև. Հայաստանը և Բուլղարիան ձգտում են ակտիվացնել համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
past.am-ը հայտնում է.
Հայ և բուլղարացի ժողովուրդների փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում: Երևանում Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց այցի ընթացքում վստահեցրեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:
«Հայաստանում շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցա ինչպես երկրի Նախագահի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ: Մենք փորձում ենք ակտիվացնել մեր բոլոր համատեղ աշխատանքները և համագործակցությունը` փոխշահավետ բոլոր ոլորտներում»,- ասաց նախագահը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



