Աշոտյանի սփոյլերը անտրակտից առաջ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ past.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անուղղակիորեն հաստատել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նա ասել է, որ դա իր անձնական կարծիքն է: Աշոտյանը նաև ավելացրել է, որ այս ամենը նման է դասական ներկայացմանը՝ «բոլորը գիտեն ինչով կավարտվի, սակայն միեւնույն է նայում են»:
Աշոտյանի այս խոսքերը առավել քան ազնիվ արձանագրումն է այն անորոշության, որ այժմ կա իշխանության շարքերում: Անորոշության հեղինակը Սերժ Սարգսյանն է, որը չի շտապում ցրել անորոշությունը, չնայած թե իրավիճակի ռացիոնալ վերլուծությունը, թե ընդհանրապես քաղաքական պարզ տրամաբանությունը հուշում են, որ Սարգսյանն իսկապես գնում է վարչապետության:
Իսկ անորոշությունն անհրաժեշտ է հնարավոր մրցակիցների, հատկապես ներքին մրցակիցների ինքնությունը պարզելու կամ արդեն պարզած խմբերի սահմանները ավելի հոծ գծերով գծելու, յուրայիններին օտարներից տարանջատելու համար:
Արտակ Ասլանյան
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



