Երկու ավտոտնակ՝ առանց մեքենայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
past.am-ը գրում է.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հարությունյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք, որից երկուսը բնակարան է, երկուսը՝ ավտոտնակ, իսկ վերջինն էլ այգետնակ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է մի քանի արժույթով արտահայտված դրամական միջոցներ: Հայտարարագրել է 530 հազար դրամ, 8500 ամերիկյան դոլար ու 11 հազար եվրո: Իսկ եկամուտները կազմել են 1350000 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



