Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաբկեն Պիպոյանը` ապրանքներ կեղծելու տեսական հնարավորությունների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ








Ինչպես արդեն Past.am-ը տեղեկացրել է, ՊԵԿ-ը կրկին հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության և հարկային դաշտը շրջանցելու դեպքեր է բացահայտել: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, ինչպես նաև լվացքի կեղծված փոշու իրացման փորձ:
Հայտնաբերված տուփերի վրա փակցված են եղել ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անվամբ պիտակներ և տարբեր ընկերությունների պատկանող դրոշմապիտակներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ բիզնեսին արտոնություն տալով պետք է նաև մտածել դրա հետևանքների մասին:

«Տեսականորեն հնարավոր է, որ մենք ունենանք ամենատարաբնույթ խախտումներ: Օրինակ՝ տեսականորեն հնարավոր է, որ հանրահայտ այս կամ այն ընկերության ներկայացուցիչը միաժամանակ ներմուծի ինչպես օրիգինալ, այնպես էլ ոչ օրիգինալ ապրանք և երկուսն էլ իրար հետ վաճառի: Տեսականորեն հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկը հենց երկրի ներսում կարողանա հայտնի բրենդի տոպրակները նմանեցնել իրականին, լիցքավորել դրանք և այդ անվան տակ վաճառել: Տեսականորեն հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկը այլ երկրից կեղծված ապրանք ներմուծի Հայաստան և իրացնի: Այս ամեն ինչը կանխարգելելու համար հարկավոր է հստակ մեխանիզմներ ունենալ: Ըստ էության միայն փաստաթղթերի և սերտիֆիկատների առկայությունը ստուգելով չենք կարող շուկա կարգավորել: Եվ վերահսկողության ողջ մեխանիզմը պարենի մասով նույնպես պետք է վերափոխել»,- ասաց Բ. Պիպոյանը:

Նա նաև նշեց, որ հարկավոր է, որ իրացման ցանցն էլ հասկանա, որ եթե ինքը այդ շղթայի մի մասնիկն է, ապա կեղծված ապրանքների հոսքը երբեք էլ չի դադարի:

Կազմակերպության ղեկավարի խոսքով, այս հարցը միայն հարկային մարմիններինը չէ: Հարկայինի աշխատանքին զուգահեռ պետք է հստակ գործեն նաև մնացած բոլոր կառույցները՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ՍԱՊԾ-ն և ՏՄՊՊՀ-ն:

«Եվ այստեղ շատ կարևոր է, որ գործադիր իշխանության վերահսկողական մեխանիզմները թույլ տան, որ հարկային մարմինների փաստաթղթաշրջանառությամբ մյուս կառույցները նույնպես կարողանան գործառույթ իրականացնել: Եթե հնարավոր լինի փաստաթղթավորված շրջանառության դեպքում նաև քանակական վերլուծություն իրականացնել, ապա այս դեպքում բավականաչափ խնդիրներ կլուծվեն: Եվ շատ հաճախ, երբ ասում են՝ վերահսկողություն իրականացնելու ռեսուրսը չի բավականացնում, պետք է հասկանալ, որ ոչ թե ռեսուրսները բավարար չեն, այլ մեխանիզմներ չկան: Մենք ուզում ենք դանակ-մկրատով ծառ կտրել, սակայն մոռանում ենք, որ այսօր արդեն նույնիսկ սովորական սղոցով չեն ծառերը կտրում»,- ասաց Բ. Պիպոյանը:

Արմինե Գրիգորյան

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ Պետրոսյան