Պակիստանում երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր եւ վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հարավ-արեւմուտքում երկաթուղու հատվածներից մեկում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 7 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Բելուջիստան գավառում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է գնացքի առաջին վագոնն ու ռելսերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գնացքն ուղեւորվում էր Ռավանպինդի շրջան, որտեղ բանակային բազա կա:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել: Հայտնի է, որ այս շրջանում բելուջի-անջատականներն են գործում, որոնք ցանկանում են ինքնավարություն ստանալ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



