Ձեռքի ժամացույցներ՝ Մեղրաշենի համայնքապետարանի գնումների պլանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի Մեղրաշենի համայնքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում ներկայացրել է 2018 թվականի գնումների պլանը:
Past.am-ը ներկայացված գնումների պլանից տեղեկանում է, որ ընթացիկ տարում համայնքապետարանը նախատեսում է 440 դրամով 2261 լիտր ռեգուլյար տեսակի բենզին գնել: Բենզին գնելու համար բյուջեից կծախսվի 995 000 ՀՀ դրամ:
Ի թիվս այլ գնումների՝ մեկ անձից (ՄԱ) կատարվող գնման ընթացակարգով համայնքապետարանը նախատեսում է նաև 200 000 դրամով հուշանվերներ ու խորհրդանշական նվերներ գնել:
Մեղրաշենի համայնքապետարանը նաև 12 հատ ձեռքի ժամացույց կգնի, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 12 000 դրամ է:
Զարդարանքի զանազան պարագաներ ձեռք բերելու համար էլ կծախսվի 100 000 ՀՀ դրամ:
Աննա Բադալյան
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



