Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

 

 

 

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:

 Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց դրանց հանրայնացման համար որևէ մեկին վճարելու: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միլիոնավոր դոլարներ են վճարել հանրային կապերի և լոբբիստական ընկերություններին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, փորձելով մաքրագործել իրենց արատավորված հեղինակությունը: Սակայն այս հնարքներով չի հաջողվում խաբել քաղաքական ղեկավարներին Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Մոսկվայում: Նրանք քաջատեղյակ են այս երկու թուրքական երկրներում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակի մասին:

Այսօր ես ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու հատկապես մի կեղծ հոդվածի, որը 2018 թ. փետրվարի 5-ին հայտնվել է «Դեյլի քոլեր» (Daily Caller) լրատվականում, որը «Վաշինգտոնում հիմնված լուրերի և տեսակետների ամերիկյան պահպանողական կայք է: Այն հիմնադրել են քաղաքագետ Թաքեր Կառլսոնը և նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի խորհրդական Նիլ Փաթելը»՝ ըստ Վիքիպեդիայի: Կառլսոնը հեռացել է կայքից իր՝ Fox News հեռուստատեսային «Թաքեր Կառլսոնն այս երեկո» ծրագրի վրա կենտրոնանալու համար:

Ռաուլ Կոնտրերասի՝ «Դեյլի քոլեր»-ում գրված հոդվածը վերնագրված է. «Հայկական ազդեցությունը ներկայացնում է մի ուսումնական նմուշ Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի վերաբերյալ»: Հեղինակը մեջբերում է «Ֆորբս» ամսագրում 2017 թ. նոյեմբերի 27-ին հրապարակված հոդվածից, որը կեղծորեն պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համարվում է որպես «հասարակական կազմակերպություն», սակայն լայնորեն հայտնի է, որ այն խորապես կապված է ռուսական ազդեցության հետ: Հանձնախումբը տարածում է Հայաստանի որպես նախկին խորհրդային երկրի  երկարատև ավանդույթը՝ որպես նրա նախկին հայրենիքի փոխանորդ»: Այս նախադասությունը լիարժեք սուտ է, քանի որ Հայ դատի հանձնախումբը չի ներկայացնում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքականությունը: Այն ընդամենը ներկայացնում է ամերիկահայ համայնքի մի ստվար հատվածի տեսակետները: «Ֆորբս» ամսագրի հոդվածի հեղինակը Աֆրիկայի մասնագետ Մֆոնաբոնգ Նսեհն է, որը շատ քիչ բան գիտի Հայաստանի կամ Հայ դատի հանձնախմբի մասին:

«Ֆորբս»-ի հրապարակած կեղծիքի հիման վրա, «Դեյլի քոլերը» պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է Հայաստանի, և միջանկյալ, Ռուսաստանի կառավարության տեսակետները։ Առանց գրանցման, դա կարող է խախտել FARA-ի [ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտ] և լոբբիստական օրենքները»։

Կոնտրերասը կարևորում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, սակայն չի հասկանում, որ Հայաստանը այլընտրանք չունի, նման պաշտպանական դաշինքի մեջ մտնելուց բացի: Արդյոք Հայաստանը պե՞տք է անխոհեմորեն վտանգի ենթարկի իր գոյությունը, երբ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնեն իրենց թշնամական և սպառնալից նախազգուշացումները: Կոնտրերասն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը նաև ունի տնտեսական, քաղաքական և ռազմական սերտ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Կոնտրերասը մեկ այլ սուտ է հորինում՝ հիշատակելով ամերիկահայերի նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական թեկնածուներին։ Նա կեղծորեն դրանք անվանում է «կասկածելի քարոզչական վճարներ»: Քաղաքական նվիրատվության փոքր գումարները տրվել են ANC PAC-ի (Քաղաքական գործողությունների կոմիտե) կողմից, որը Հայ դատի հանձնախմբից առանձին և ամբողջովին օրինական կառույց է։ Բացի դրանից, թվում է թե Կոնտրերասը տեղյակ չէ, որ Հայ դատի հանձնախումբը 501(c)(4) IRS (Ներքին հարկային ծառայություն) մարմին է, որն իրավունք ունի քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Կոնտրերասը Հայ դատի հանձնախմբի աջակցությունն անվանում է «հավանական ապօրինի»։ Ըստ ամերիկյան օրենքների՝դրանք ապօրինի չեն…

Այնուհետև Կոնտրերասն առաջ է քաշում վաղուց պարզաբանված մի խնդիր՝ 2009 թ. Վաշինգտոնում CREW-ի («Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպություն) բողոքը Արդարադատության դեպարտամենտին, IRS-ին և Կոնգրեսին, պնդելով, որ Հայ դատի հանձնախումբը խախտել է FARA-ն՝ չգրանցվելով որպես «օտարերկրյա գործակալ»: Այս բողոքը հանգամանորեն ստուգվել և մերժվել է ինը տարի առաջ… Կոնտրերասն ազնվություն չունի հայտնելու, որ  CREW-ի բողոքը մերժվել է IRS-ի կողմից:

 

Կոնտրերասը շարունակում է պատմել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջողության՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում որպես դեսպան Սենատի հաստատումը կանխելու մասին: Սա մեծ հաջողություն է, և Հայ դատի հանձնախումբն արդարացիորեն հպարտանում է դրանով:

Վերջում, Կոնտրերասը մեջբերում է «Վաշինգտոն փոստ»-ի 2010 թ. խմբագրականը, որը պնդում է, որ Հայ դատի հանձնախմբի «լոբբիստական ​​գործունեությունն ավելի է դժվարացրել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի աղքատացման խորացմանն ու Ռուսաստանից  Հայաստանի գերկախվածությանը»։ Ծիծաղելի է, երբ Կոնտրերասի նման օտարները, ամերիկյան հրատարակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամական պետությունները, հայերին սովորեցնում են, թե որն է նրանց իսկական շահը։ Հայերը բոլորից լավ գիտեն իրենց շահերի մասին։ Նրանք որևէ մեկի դասախոսության կարիքը չունեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու խորհրդի փոխարեն, Կոնտրերասն ինքը պետք է դա անի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգներում պրոպագանդելու համար…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան Կոնտրերասին, «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս»-ին՝ հակահայկական զրպարտության մեղադրանքով: «Դեյլի քոլերը» իր հրապարակած հոդվածի վերջում նշել է, որ «հոդվածում արծարծված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում «Դեյլի քոլեր»-ի պաշտոնական տեսակետը»։ «Ֆորբսը» ևս նման մի նշում է կատարել իր հոդվածի վերջում։ Սուտ լուրերի հրապարակումը զրպարտություն է և կապ չունի գրողի կարծիքի հետ։ Այս երկու հրատարակությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծիքներ տարածելու համար։

 

 

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»