Ամսական 170 հազար դրամ եկամուտ և տարեկան մոտ 40 միլիոն դրամ գումար.ՊԵԿ աշխատակցի հայտարարագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 9 բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից past.am-ը տեղեկանում է, որ նրա սեփականությունն է համարվում երկու բնակարանը և մեկ ավտոտնակը: Որպես շարժական գույք է հայտարարագրել «TOYOTA Camry» մակնիշի ավտոմեքենա:
Տարեկան կտրվածքով դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար ու 10 հազար եվրո: Իսկ տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 10 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



