Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արա Բուդաղյանի կալանքը կրկին երկարաձգվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացված  մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Այս մասին, երեկ ի պատասխան armtimes.com-ի հարցին՝ ասել է Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշել է, որ նախաքննական մարմինը կրկին միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Բուդաղյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ Արա Բուդաղյանը ազատության մեջ մնալով՝ կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը:

«Նախ ես ցույց տվեցի դատարանին, որ քննիչի այն եզրահանգումները, թե իմ պաշտպանյալը կարող է թաքնվել քննությունից, իրենց տակ ոչ մի հիմք չունեն, քննիչը ոչ մի կերպ չի փորձել իր ասածը հիմնավորել, բացարձակ: Ես նաեւ նշեցի, որ ճիշտ նույն ձեւի 2008 թվականին Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել էր (Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր անելու համար.-Տ.Խ.) հետո Եվրոպական դատարանը գտավ, որ այդ կալանավորումը հակասում է եվրոպական կոնվենցիային. անձին կալանավորում են զուտ այն պատճառով, երբ իրեն մեղսագրվում է ծանր հանցագործություն: Նույն ԱԱԾ-ն եւ նույն Կենտրոնի դատարանն էր այն ժամանակ, ու ոչինչ այս 7 տարվա ընթացքում չի փոխվել, նույն ձեւի առանց որեւէ հիմնավորման ԱԱԾ-ն ներկայացնում է իր միջնորդությունները, նույն ձեւով Կենտրոնի դատարանը հլու- հնազանդ այդ միջնորդությունները բավարարում է: Ու նույն ձեւով Եվրոպական դատարանը արձանագրելու է, ու կրկին Հայաստանը մեծ տուգանքների է ենթարկվելու: Բացի այն, որ ես ցույց տվեցի, որ քննիչի միջնորդությունը ոչնչով հիմնավորված չէ, նաեւ ասացի, որ եթե դատարանը չգիտեմ ինչ մտավոր վարժությունների արդյունքում եզրահանգման գա, որ քննիչի միջնորդությունը հիմնավոր է, այդ դեպքում ուրեմն թող գրավ կիրառի եւ գրավով իմ պաշտպանյալին ազատ արձակի: Դատարանը, սակայն, քննիչի միջնորդությունը համարեց հիմնավոր, իսկ մեր միջնորդությունը՝ անհիմն:  Մենք գրավի չափ չէինք սահմանել, ասացինք՝ մի չափ սահմանեք, որը ձեր կարծիքով կկանխի ձեր երեւակայության մեջ գոյություն ունեցող վտանգները: Դատարանի այս որոշումը կգնահատի Եվրոպական դատարանը»,- մանրամասնել է Ալումյանը:

Ի պատասխան armtimes.com-ի հարցին, Հայկ Ալումյանն ասաց, որ Արա Բուդաղյանը նույնպես ներկա էր միջնորդության քննարկմանը եւ իր կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդության դեմ առարկություն է ներկայացրել: Արա Բուդաղյանն ասել է, որ իրեն ազատ արձակեն, քանի որ ինքը թաքնվելու մտադրություն չունի: «Ընդ որում, նաեւ հաշվի առնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին, մինչեւ հուլիսի 3-ը Արա Բուդաղյանը եղել է ազատության մեջ, ու քննիչի չի կարողանում ներկայացնել մի փաստ, որ այդ ընթացքում Արա Բուդաղյանը փորձել է թաքնվել կամ խոչընդոտել է քննության ընթացքին»,-պատասխանեց Ալումյանը:

Թրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը