Մաքրություն կատարելու նպատակով եկել է բնակարան եւ մետաղյա պահարանից գումար գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 46-ամյա Անուշ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Անուշ Ա.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 33-ամյա Դավիթ Ղ.-ի բնակարան եւ մետաղյա պահարանը բացելով` գողացել է 120.000 դրամ:
Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



