Կառավարությունը դեմ է ակցիզային հարկի դույքաչափերը վերանայելու «Ելք»-ի առաջարկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկվում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, էական թուլացումներ արվեցին, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի: Նախարարի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:
«Եթե ունենք երկընտրանք արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- past.am-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



