Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆVTB ֆինանսական խումբը դարձել է «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի խոշորագույն բաժնետերը:
Մոսկվայի ֆոնդային բորսայի տվյալներով «Մագնիտի» բաժնետոմսերի արժեքը նվազել է 4,1% -ով՝ ՎՏԲ-ին 29,1% բաժնեմասի վաճառքի մասին լուրերից հետո:
Ավելի վաղ Սոչիի ֆորումի շրջանակներում ՎՏԲ խումբը պայմանագիր էր ստորագրել «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Գալիցկու հետ, «Մագնիտի» բաժնետոմսերի 29.1%-ը՝ 138 միլիարդ ռուբլիով նրանից գնելով:
Այս գործարքով ՎՏԲ-ն դարձել է «Մագնիտի» խոշորագույն բաժնետեր՝ Գալիցկու ձեռքում թողնելով «Մագնիտի» բաժնետոմսերի 3 տոկոսը:
«Մագնիտի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում ազգությամբ հայ Գալիցկուն կփոխարինի Խաչատուր Փամբուխչյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



