Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է«Վրացական երկաթուղի» կազմակերպության աշխատակիցը:
Միջադեպի պատճառով տուժածներ չկան:
Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկական խնդիրը մեկուսացված է եղել և պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:
«Գնացքը նորից շարունակում է ուղևորներին տեղափոխել: Համապատասխան հանձնաժողովը կպարզի պատահարի մանրամասները»,- հայտել է կազմակերպության ներկայացուցիչը: Նա այլ մանրամասներ չի հայտնել, ներառյալ, թե երբ է եղել դեպքը:
Բորժոմին և Բակուրիանին միացնում է հին երկաթուղին: Կառուցումը սկսվել է 1897 թվականին և դժվար եղանակային պայմանների պատճառով տևել 4 տարի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



