Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել:
Վթարի հետևանքով Passat-ի ուղևոր, 52-ամյա Գոհար Պետրոսյանը տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



