Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կբացառվե՞ն կեղծ ապրանքները. նոր պահանջ՝ խաղողի հումքով ոգելից խմիչք արտադրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Համաձայն նախագծի՝ խաղողագործական և գինեգործական ապրանքներ արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են անվճար հիմունքներով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրած խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության նպատակով: Գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման նպատակով լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի իրականացնում է արտադրվող խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշառում: Նախագծով սահմանվում է, որ եթե խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ չեն տրամադրվում, ապա արգելվում է տվյալ խաղողագործական և գինեգործական արտադրանքի խմբաքանակների շուկայահանումը:

Անդրադառնալով նախագծին՝ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում առկա խնդիրները պետք է գլոբալ դիտարկել. «Մինչև հայկական իրականությունը՝ պետք է հասկանալ միջազգային տենդենցները, որովհետև եթե այս ամենը ներկայացնենք, օրինակ, միջազգային գինեգործական իրավունքի, և ընդհանրապես, պարենային իրավունքի կոնտեքստում, իհարկե, հիանալի է: Բայց պարենային իրավունքը, որպես հավաստիք, ունի շատ կարևոր մի խնդիր, որը կոչվում է գործիքակազմ: Այսինքն՝ պարենային իրավունքում իրավական ակտն ընդամենը թուղթ է և, որպեսզի այն կարողանա արժեք ձեռք բերել, պետք է համապատասխան գործիքակազմ ունենաս: Օրինակ, եթե երկիրը իզոտոպային անալիզատոր չունի, անիմաստ է նման պահանջներ դնել, որովհետև դրանք սառույցին են գրվելու»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ գինեգործության ոլորտը բավականին լավ տեմպերով է զարգանում ՀՀ-ում. «Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, այդ զարգացումը տեղի է ունենում ներդրումների միջոցով: Բացի ներդրումներից, արտասահմանից շատ լավ մասնագետներ հրավիրվեցին: Այստեղ ևս ակնհայտ դարձավ, որ միջազգային լավագույն փորձի անհրաժեշտությունը կա: Բայց խնդիրն ունի այլ ասպեկտ, որը գինեգործական արտադրանքի արժեքավորումն է: Օրինակ՝ Վրաստանն անընդհատ աշխարհագրական մակնշումով ապրանքների գրանցմամբ է զբաղվում, որ ամբողջ աշխարհին ներկայանա իր տեղանուններով ու իր արժեքավորված ապրանքներով: Այդ համատեքստում բացառություն չէ գինեգործական ոլորտը,  իսկ ՀՀ-ն այս ոլորտում հարևան Վրաստանից հետ է մնում: Կարևորվում է նաև «ճշգրիտ» գյուղատնտեսության կամ «ճշգրիտ» խաղողագործության փաստը, ինչպես նաև՝ խաղողի այգիների կադաստրի, իզոտոպային փորձաքննության կիրառումն ու քարտեզագրումը: Դու պետք է տվյալների բանկ ունենաս, որ նոր պարզես՝ ստացված տվյալները կեղծ են, թե ոչ: Այնուամենայնիվ,
տնտեսվարողների կողմից հումքը փորձաքննության ներկայացնելու պահանջը կարևոր է սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից: Խոսքը կեղծ ապրանքների մասին է: Բացի այդ՝ նախագիծը կարևոր է որպես գյուղատնտեսական պրակտիկա՝ այլևս չեն կարող այլ հումք ներմուծել և աշխատել այդ հումքով»:

Նրա խոսքով, սակայն, այլ խնդիր կա. «ՀՀ-ն ունի հողերի բավականին լուրջ գեոքիմիական և երկրաքիմիական առանձնահատկություններ: Հիմա հարց է՝ մեզ մոտ կա՞ն կադաստրեր և տվյալների բազաներ: Եթե կադաստրային քարտեզներն ու տվյալների բազաները պատրաստ չեն, ենթադրենք՝ փորձաքննություն եղավ, ինչպե՞ս են հասկանալու՝ հումքը որտեղինն է, համապատասխա՞ն է պահանջներին, թե ոչ: Ընդհանրապես սկզբում պետությունն իր անելիքն է անում, հետո նոր համապատասխան իրավական ակտեր է մշակում: Նախաձեռնությունը շատ կարևոր է, բայց հարց է, թե ինչպես է իրականացվելու: Փաստաթղթային բնո՞ւյթ կկրի, թե կսկսենք ռեալ գործել: Եթե «ճշգրիտ» խաղողագործություն լինի, այսինքն՝ նկարահանումների միջոցով կարողանանք ամբողջ արտադրողականությունը որոշել, բնականաբար, օրենքը շատ մեծ ազդեցություն կունենա»:

Աննա Բադալյան



Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր