Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Տարեցտարի Հայաստանում փաստաբանական համայնքը համալրվում է առկա իրավական մարտահրավերներին դիմակայելու պատրաստ նոր անդամներով:

Փաստաբանական դպրոցը միակ կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում փաստաբանական ոլորտում իրենց տեսնող իրավաբաններին ստանալ բարձր գիտելիք ու հմտություն, եւ դրանք ծառայեցնել անձի իրավունքի պաշտպանությանն ու արդարադատության շահին:

Գաղտնիք չի լինի ասել, որ զարգացած ու ժողովրդավար տարբեր երկրների պատվիրակությունները, կատարելով այց դպրոց, մեկ անգամ չէ, որ հիացմունքի ու գովեստի խոսքեր են հնչեցրել թե՛ կառույցի դասավանդման մեթոդիկայի ճկունության ու թե՛ ժամանակակից ստանդարտների համապատասխանության մասով: Սակայն այս ամենից զատ, շատ ավելի կարեւոր են հենց դպրոցում կրթվող ունկնդիրների կարծիքները: Ինչպես Past.am-ի հետ զրույցում հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը նշեց.

«Ադմինիստրատիվ ու կազմակերպչական իմաստով Փաստաբանական դպրոցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, քանի որ անձնակազմը դինամիկ է, կադրերը երիտասարդ են: Նրանք տիրապետում են հաղորդակցության, շփման ժամանակակից մեթոդներին, պրոֆեսիոնալ ու պրոակտիվ են, ինչն, իմ կարծիքով, շատ կարեւոր է»:

Ինչ վերաբերում է դասախոսական կազմին ու մեթոդաբանությանը, Արտյոմ Գեղամյանը նշեց. «Կա մի կարեւոր հանգամանք. այստեղ դասավանդում են ոչ միայն ակադեմիական փորձ ունեցող, այլեւ պրակտիկ գործունեություն ծավալող դասախոսներ: Դասավանդողները դատավորներ են, փաստաբաններ, ունենք նաեւ միջազգային ատյաններում բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք»: Իսկ մեկ այլ՝ հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գառնիկ Ստեփանյանն էլ նշեց.

«Փաստաբանական դպրոցում շատ հետաքրքիր է ունկնդիր-դասախոս աշխատելաոճը: Այս կառույցում ու հատկապես հատուկ խմբում սովորողները պետք է գիտակցեն, որ այստեղ չեն տրամադրվում բակալավրի մակարդակի գիտելիքներ, հակառակը՝ դպրոցում ուսումնասիրվում են ոլորտում առկա խնդիրները, բարեփոխումները, այսինքն՝ խոսվում է կարեւորի ու արդիականի մասին: Այստեղ բացակայում է ստանդարտիզացված մեթոդաբանությունը, այն է՝ լեկցիա հասկացությունը: Լսարանում աշխատանքը տարվում է ճկուն ու բավական հետաքրքիր մեթոդաբանությամբ՝ հարց պատասխանի ու քննարկումների ձեւաչափով: Դասախոսի գիտելիքը կամ մատուցվող նյութի մակարդակը բարձր եմ գնահատում, սպասումներն արդարացված են: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցում ներդրված են 21-րդ դարի պահանջները սպառող բոլոր միջոցները: Դպրոցը դասական սովետական կարծրատիպային ստանդարտներից վեր է: Ունկնդիր՝ ադմինիստրացիա կապը ճկուն է, որն էլ ավելի է հեշտացնում ունկնդիրների ուսումնական պրոցեսը, ինչը համատեղվում է աշխատանքային ծանր գրաֆիկի հետ»:

Հարկ է նկատել, որ թե' հատուկ խմբի ու թե' դպրոցի մյուս ունկնդիրները զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում կատարեցին ուսումնական պրոցեսի հետաքրքիր նյութերի մատուցման, ինչպես նաեւ քննությունների գաղտնիության վրա: Թեեւ կարգապահական նորմերը հատկապես քննության ընթացքում բավական խիստ են, այնուամենայնիվ դրանք կոմպենսացվում են՝ յուրաքանչյուր ունկնդրի ընձեռված է վերահանձնման մեկ հնարավորություն: Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացների, դրա ճիշտ կազմակերպերպման եւ որակյալ կադրեր պատրաստելու վերաբերյալ զրուցեցինք նաեւ դպրոցի տնօրեն, փաստաբան Սիմոն Բաբայանի հետ.

«Մեր հաստատությունը պետք է տարբերվի ակադեմիական կրթություն տրամադրող ուսումնական հաստատություններից: Մեր խնդիրն է արդեն իրավաբանի կրթություն ունեցող անձանց տալ այնպիսի մասնագիտական հմտություններ, որպեսզի նրանք, դպրոցն ավարտելով ու համապատասխան քննությունները հանձնելով, կարողանան իրականացնել մասնագիտական գործունեություն փաստաբանության ոլորտում: Որակյալ կադրեր ստանալու համար մենք, իհարկե, պետք է շեղվեինք դասական ուսումնական գործընթացներից, որոնք ընդունված են ուսումնական հաստատություններում: Այդ իսկ պատճառով մենք շեշտադրում կատարեցինք գործնական հմտություններին և համապատասխան փորձառության տրամադրման մեխանիզմներին: Այդ կապակցությամբ ուսումնական գործընթացը բաժանեցինք երկու մասի՝ առաջին մասն անվանեցինք տեսական, սակայն այս պարագայում տեսական ասվածը հարաբերական է, քանի որ մեզ մոտ դասավանդում են ոլորտի տարբեր մասնագետներ, որոնց խնդիրն է ոչ թե տրամադրել ակադեմիական գիտելիքներ, այլ ունկնդիրներին առկա իրավական խնդիրները և ձևավորված իրավակիրառ պրակտիկան լուսաբանել: Ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով: Վերջինի դեպքում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հնարավորություն է ընձեռվում մարզերի ունկնդիրներին առանց դպրոց հաճախելու ուսումնասիրել համապատասխան նյութը: Դպրոցում ունկնդիրներին ներկայացվում է մեր և արտասահմանյան երկրների փաստաբանական մշակույթը, փաստաբանական էթիկային վերաբերող իրավական ակտերը: Ուսուցման ընթացքում իրավական խնդիրները ներկայացնելիս շեշտադրում է կատարվում ձևավորված դատական պրակտիկային ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններին, ունկնդիրը ավարտելով փաստաբանական դպրոցը՝ պետք է կարողանա անկաշկանդ իրականացնել փաստաբանական գործունեություն»:

Որպես ուսուցման երկրորդ փուլ Ս. Բաբայանը նշեց պրակտիկ հմտությունների տրամադրումը.

«Այս փուլում ապագա փաստաբանը փաստաբանական գրասենյակում անցնում է իր մասնագիտական պրակտիկան: Միաժամանակ ունկնդիրները աշխատանքներ են իրականացնում դպրոցում գործող իրավաբանական կլինիկայում՝ կարիքավոր խավին տրամադրում են իրավաբանական օգնություն: Այս աշխատանքների շրջանակներում համագործակցում ենք Հանրային պաշտպանի գրասենյակի հետ՝ յուրաքանչյուր հինգշաբթի օր մեր ունկնդիրները ղեկավար փաստաբանի գլխավորությամբ տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն Հանրային պաշտպանի գրասենյակում: Հարկ է նշել, որ այս գործընթացը շարունակական է և իրականացվում է մոտ երկու տարի: Դպրոցի Իրավաբանական կլինիկայի գաղափարը մեր օտարերկրյա գործընկերները տվեցին, սկզբնական փուլում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում էինք նաև մարզերում: Կլինիկայում ունկնդիրների աշխատանքները չեն սահմանափակվում զուտ խորհրդատվության տրամադրմամբ։ Ունկնդիրների կողմից կազմվում են նաև դատավարական փաստաթղթեր՝ դիմումներ, հայցադիմումներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից վարչարարության շրջանակներում կատարվում են հարցումներ, կազմվում են մի շարք այլ փաստաթղթեր»,-ասաց դպրոցի տնօրենը, պրակտիկ ուսուցման փուլում ընդգծելով երրորդ կարևոր բաղադրիչը, որը վերաբերում է ուսումնական դատավարություններին:

«Մենք ունենք ուսումնական դատավարությունների համար օգտագործվող դատական նիստերի դահլիճ, որտեղ կազմակերպում ենք ուսումնական դատավարություններ: Մեր ունկնդիրները հանդես են գալիս տարբեր կողմերում, ի դեպ նշեմ, ուսումնական դատավարությունները վարում են գործող դատավորներ: Այս պրոցեսը մենք չենք դիտարկում հաղթողի կամ պարտվողի տեսանկյունից, մեր առաջ դրված խնդիրն է ապագա փաստաբաններին սովորեցնել հանդես գալու դատարանում։ Ուսումնական դատավարությունների արդյունքում վեր են հանվում ունկնդիրների մասնակցության հետ կապված խնդիրները, բացթողումները, և պարզաբանվում են վերջիններիս»,-ասաց Սիմոն Բաբայանը, եզրափակելով, որ կառույցի ամբողջ նպատակն է տալ մասնագիտական հմտություններ, որպեսզի իրավաբանը լիարժեքորեն կարողանա իրականացնել փաստաբանական գործունեություն:

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն Գրիգորյան