Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարմիր թակարդ վարորդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



 


Այն, որ կարմիր գծերը պատուհաս են դարձել վարորդների համար, շատ է ասվել, բայց աքիլլեսյան գարշապարի վերածված այս խնդիրը ոչ միայն այդպես էլ չի լուծվել, այլև գնալով խորացել է: Վարորդները Past.am-ին ահազանգում են, որ երթևեկության կանոններին 100 տոկոսով հակասող «կարմիր գծերը» գնալով սնկի նման աճում են: Եվ տպավորությունն այնպիսին է, որ դրանք վարորդներին այդ կարմիր թակարդը գցելով են իրենց բյուջեն լցնում:

Past.am-ին ահազանգած վարորդը նշում էր, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և սխալ վայրում կայանելու համար նրան տուգանել են 5000 դրամով: Վարորդը բողոքարկել է՝ հույս ունենալով, որ ՃՈ աշխատակիցները չեղյալ կհամարեն «խախտումը», քանի որ մեքենան կայանված է եղել կարմիր գծանշումով առանձնացված տեղում: Բայց արի ու տես, որ «կարմիր գծի» մեջ կայանված լինելն, այնուամենայնիվ,  ամենևին էլ չի օգնել, որ տուգանքի ակտը չեղարկվի: Ավելին ՃՈ-ում նրան ասել են, թե՝ «ինչ կապ ունի՝ կարմիր գիծ կա, թե՝ ոչ: Մեքենայի կայանած վայրից մինչև հետիոտնի անցում ավելի պակաս է, քան պահանջվում է օրենքով»:

Այս պատճառաբանությամբ բողոքարկման դիմումը մերժվել էր, իսկ վարորդն ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար ստիպված վճարել էր «տուգանք» կոչվածը:

Մեր չինովնիկների տրամաբանությամբ, փաստորեն ստացվում է, որ երթևեկության մասնակից վարորդը ոչ միայն պետք է ուշադիր լինի, որպեսզի գետնի կամ օդում կախված ճանապարհային նշանները չխախտի, փնտրի ու գտնի ծառերի հետևում թաքնված լուսացույցի տվյալ պահի լույսի գունը, կենտրոնում երթևեկելիս աջից ու ձախից մեքենան փախցնի և դեռ այսքանից հետո մեքենան կայանելուց բացի մետրը վերցնի ու չափի, թե օրենքով սահմանված հեռավորությունը հո 10 սանտիմետրով չի՞ խախտել:

Այն, որ «կարմիր գծերը» ճանապարհային նշանների հետ խառնաշփոթ են ստեղծում, գիտեն բոլորը, բայց հարց է ծագում, թե պատկան կառույցներն ինչու են շարունակում այն չտեսնելու տալ: Եվ փոխարենը սխալ կարմիր գիծ քաշելու համար չինովնիկին տուգանեն, դեռ մի բան էլ, պարզ ճակատով, վարորդներին են տուգանում: Բայց հարց է ծագում, թե վարորդների համար լրացուցիչ լարվածություն «արտադրելու» համա՞ր ով պետք է պատասխան տա:

Արմինե Գրիգորյան

Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել