ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. Հարձակման հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ժամը 16:00-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկում տեղի է ունեցել զինված հարձակում: Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասաց Ջանոյանը` հավելելով, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



