Արդեն տաքսիներ են գողանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրերս Ավանում տաքսու վարորդը, առանց մեքենայի շարժիչն անջատելու, կայանում է խանութի դիմաց և վազքով մտնում խանութ՝ ծխախոտ գնելու:
Մեծ էր նրա զարմանքը, երբ խանութից դուրս գալով, տեսել է, որ «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան չկա: Ընդամենը 20–25 վայրկյանում «աճպարարները» գողացել էին տաքսին: Ասում են, թե մի քանի օր «տաքսու տակ» քշել են ավտոմեքենան:
Հինգերորդ օրը այն հայտնաբերվեց Եղվարդում՝ առանց շարժիչի, անվադողերի, փոխանցման տուփի ու լուսարձակների:
Գողերը ձերբակալվել են: Տեսանկարահանման սարքը ֆիքսել էր ավտոմեքենան գողացողների երջանիկ դեմքերը:
«Փաստ օրաթերթ»
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



