ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Past.am-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք մեր դերը որևէ մեկին չենք «փաթաթում», բայց եթե այն պահանջված լինի, ապա մենք պատրաստ ենք մատուցել ծառայություններ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,- ասել է Բոգդանովը:
Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ից հայտարարել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին՝ սիրիական Աֆրինում տեղակայված քրդերի դեմ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



