Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am-ը, հայտնել ԷԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Սիրիայի խնդիրների կարգավորման շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են: Մարտի 14-ին Մոսկվայում հանդիպում կանցկացվի մեր արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կկայանա եռակողմ հանդիպում»,- ասել Է նա լրագրողներին Անկարայում: Բոզդաղի խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում, բայց ամսաթիվը դեռեւս որոշված չԷ:
Դրանից հետ, ինչպես սպասվում Է, տեղի կունենա ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիային, հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



