Մաքսային տեսուչը յոթ անշարժ գույք ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Այրում-Ջիլիզա բաժանմունքի 2-րդ հերթափոխի ճառագայթային հսկողության գլխավոր մաքսային տեսուչ Ալեքսան Հակոբջանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու 2017 թ․ հայտարարագիրը։
Past.am-ի հաղորդմամբ, ըստ հայտարարագրի՝ Հակոբջանյանի սեփականությունն է համարվում յոթ անշարժ գույք, որից երեքը հողամաս և մեկական բնակարան, առանձնատուն, ավտոտնակ ու հասարակական նշանակության շինություն։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 5 հազար ամերիկյան դոլար։ Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2423000 դրամ, որից 2273000 դրամը աշխատավարձն է, իսկ 150 հազար դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



