Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար: Ինչպես փոխանցում է Past.am-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
«Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը»,- ասել է նա:
Իրաքի վարչապետի գրասենյակին մոտ իրաքցի պատգամավոր Ջաս Մուհամմեդ Ջաֆարն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ ձգտումների և ալ-Աբադիի վրա ճնշումների մասին՝ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետի երկարաձգման նպատակով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը



