Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան «Ալկաֆիշ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Լիճք համայնքում մանրաձկան արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Համաձայն կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ալկաֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2017 թ․ նոյեմբերի 15-ին։ Հիմնադիրն էլ Սողոմոն Սերյոժայի Սողոմոնյանն է, ով նախորդ տարի ընդգրկված է եղել «Ծառուկյան» դաշինքի՝ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակում։

Սողոմոնյանը ծնունդով մարտունեցի է, մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ։ 1989-2003թթ․ աշխատել է «Հայձուկ» միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանում՝ որպես տնօրեն: 2003-2007թթ․ եղել է «Գոս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, իսկ 2007-2014թթ․ աշխատել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետ:

Կենսագրությունից պարզ է դառնում, որ ձկների բուծումը նրա համար նորություն չէ։ Այսօր արդեն նա իրեն պատկանող ընկերության կողմից պատրաստվում է մանրաձկան արտադրություն իրականացնել։

Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ նախատեսվող կառույցը իրենից ներկայացնելու է մեկ հարկանի առանց նկուղի կարկասային կառույց: Շենքի հիմքերը կլինեն ժապավենաձև, հիմնային հեծաններով: Նախագծի մեջ նաև ասված է, որ մանրաձկան արտադրամասը սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն  ունի մարզի զարգացման համար:

Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի հարավ-արևելյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լեռների ստորոտներում, ծովի մակերևույթից մոտ 1900-2100 մ նիշերի սահմաններում: Արտադրամասի ընդհանուր մակերեսը կկազմի 1413,1 քառակուսի մետր, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքները կտևեն 24 ամիս:

Ըստ նախագծի՝ կառուցվող շինության մեջ, փակ ցիկլում նախատեսվում է ստանալ մինչև 1 միլիոն մանրաձուկ: Փակ ցիկլում պահանջվում է 3 ամիս 100 գրամանոց մանրաձուկ ստանալու համար: Այդ նպատակով պահանջվում է ջրով տարեկան մեկանգամյա լիցքավորում, որը կազմում է 100 հազար մ³: Մանրաձուկը կառուցվող շինության մեջ աճեցվում է մինչև 100 գրամ, որից հետո տեղափոխվում է հողային ավազաններ՝ ապրանքային ձուկ ստանալու նպատակով՝ մեկ կիլոգրամ և ավել՝ ըստ պահանջարկի: Առաջին տարում նախատեսվում է ստանալ 200 տոննա ապրանքային ձուկ: Ընդհանուր առմամբ նախատեսվող մանրաձկան և հետագայում ապրանքային ձկան արտադրամասի առավելագույն հզորությունը կկազմի հազար տոննա: Մանրաձկան աճեցման համար տեղադրվելու են 8 հատ՝ յուրաքանչյուրը հազար մ³ ջրի ծավալով և 8 հատ յուրաքանչյուրը 10 հազար մ³ ջրի ծավալով ավազաններ: Ապրանքային ձկան աճեցման համար նախատեսվում է բացօթյա 2 հողային ավազան՝ յուրաքանչյուրը 25 հազար 740մ³ ծավալով:

Ընկերության ջրամատակարարումը իրականացվելու է «ԳՈՍ» ՓԲԸ-ի (որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սողոմոնյանը) հետ կնքած համաձայնագրով և Լիճք գետից: Կենցաղ-կոմունալ հոսքաջրերը ենթարկվելու են մաքրման տարածքում նախատեսվող կենսաբանական մաքրման կայանում։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան