Երեք հողամաս ու բազմաբնակարան շենքի մի հատված. Նալբանդյանի հայտարարագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նալբանդյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երեք հողամաս և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «MITSUBISHI PAJERO 3.0I» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 հազար ամերիկյան դոլար, 13 միլիոն դրամ ու 4 հազար 500 եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 318 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



