Մշտական բնակչության միջին թվաքանակը 12 800-ով նվազել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության միջին թվաքանակի՝ 2017 թվականի ցուցանիշը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2 979 500 մարդ: 2016 թվականի համեմատ, սակայն, մշտական բնակչության միջին թվաքանակը նվազել է 12 800-ով: 2016 թվականին մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2 992 300 մարդ, հայտնում է past.am-ը:
Վերջին չորս տարիների կտրվածքով 2017 թվականի՝ մշտական բնակչության միջին թվաքանակի նվազման ցուցանիշն ամենաբարձրն է: 2014թ. այդ ցուցանիշը կազմել է 3 013 800 մարդ, իսկ 2015-ին՝ 3 004 600 մարդ:
Աննա Բադալյան
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



