Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը մերժել է ներման խնդրանքը

Ինչպես արդեն տեղեկացրել էր Past.am-ը` 2016 թ․ հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, նախորդ շաբաթ նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն՝ համարելով, որ նա արդեն իսկ անցած մոտ երկու տարիների ընթացքում կրել է իր պատիժը կալանավայրում։

Լալայի նամակի պատասխանն արդեն իր ձեռքում է։ Երկրի ղեկավարին հղած նամակին ի պատասխան, ուր նա մանրակրկիտ նկարագրել էր իր ընտանեկան վիճակը, առանց ամուսնու անելանելի դրության մեջ լինելն ու ծայրը ծայրին հազիվ հասցնելու մասին, ստանում է հինգ տողանոց նախադասություն։

«ՀՀ նախագահին հասցեագրած դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեր ներկայացրած հարցի վերաբերյալ ընթանում է դատաքննություն։

2005 թ․ փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 91-րդ և 97-րդ հոդվածների համաձայն՝ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները․ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին»,- ասված է պատասխանի մեջ։ Այս տողերը կարդալով Լալան մի բանում հստակ համոզվել է՝ Սերժ Սարգսյանն այն չի կարդացել։

«Իմ նամակը երևի նախագահին չի էլ հասել, որովհետև հնարավոր չէ, որ նա կարդար և այսպիսի պատասխան ուղարկեր։ Ես համոզված եմ, որ նախագահին հասցեագրված մեր նամակները նախագահը ո՛չ կարդում է, ո՛չ էլ՝ տեսնում դրանք։ Ինչպես ուզում են, այնպես էլ տպում են, լղոզված տեքստերն ուղարկում։

Ես ներկայացրել եմ իմ սոցիալական վիճակը ամուսնուս ձերբակալությունից հետո, այսքանից հետո, թե ինչ առողջական խդիրներ ունեմ, այն, որ չեմ կարողանում դրանց լուծում տալ, քանի որ ամուսինս կողքիս չէ։ Նամակում խնդրել եմ ազատ արձակել նրան, որովհետև նա էլ է փոշմանել, որ իր ընտանիքը մենակ է մնացել։ Նշել եմ, որ չեմ կարող ոչինչ առանց իրեն անել։ Իսկ ինձ այսպիսի պատասխան են ուղարկում։

Նախևառաջ ՀՀ դատարանները անկախ չեն, նրանք չեն ենթարկվում Սահմանադրությանը, հետևաբար ես գիտեմ, թե ում են ենթարկվում և նամակս ում եմ ուղղում»,- նշեց Լալան։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա