Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մասրիկ 1»-ի կառուցումը լուրջ տեխնոլոգիաներ ու փորձառություն կբերի Հայաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Մոտ մեկ տարի առաջ՝ ապրիլի 28-ին հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի մասին: Past.am-ը Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողութան հիմնադրամի արևային ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվեց կայանի գործարկման հետ կապված գործընթացներից:

Գևորգյանի խոսքով՝ այժմ ողջ ներուժը դրված է միայն դրա վրա: Կառուցման ժամկետները պետք է որոշի ներդրող ընկերությունը, որը լիցենզիա ստանալու օրվանից հետո երկու տարի ժամանակ կունենա կառուցելու համար:

«Հիմա ներդրողների մրցույթի գլխավոր փուլում ենք: Նախաորակավորումն արդեն անցել ենք, հիմնական փուլին մասնակցում են 10 նախաորակավորում անցած ընկերություններ և կոնսորցիումներ: Իրենց հրավերներն արդեն ուղարկված են, հայտերի վերջնաժամկետն էլ մարտի 21-ն է:

Մրցույթի հիմքում դրված չափորոշիչներով Հայաստանում նման կայան կառուցած որևէ ընկերություն չկա: Սա մեզ համար ինովացիա է, դրա համար բոլորը միջազգային հայտնի ընկերություններ են՝ լուրջ փորձառությամբ, որոնք ոչ միայն կայան կարող են կառուցել: Մենք լուրջ տեխնոլոգիաներ և փորձառություն Հայաստան ներգրավելու խնդիր ենք լուծում»,- նշեց նա:

Գևորգյանի խոսքով՝ վերջին փուլից հետո ընկերությունը պետք է լիցենզիայի համար դիմի, կառավարության աջակցության պայմանագիրը ստորագրի, ցանցի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր ստորագրի, համայնքից հող ստանա: Ֆինանսավորումն ու բոլոր փաստաթղթերն իր ձեռքին լինելու դեպքում ընկերությունը իրավունք կստանա սկսել շինարարական գործընթացը:

Մրցույթում հաղթողի միակ չափորոշիչը ցածր սակագինն է լինելու: Այն ընկերությունը, ով ամենացածր սակագինը կառաջարկի, նա էլ հաղթող կճանաչվի: Սա պարզ, թափանցիկ մրցույթ է մեկ չափորոշիչով, որովհետև ընկերություններն արդեն նախաորակումն անցել էին և պետության համար որևէ տարբերություն չկա, թե ով կհաղթի: Ամենակարևորը ամենացածր սակագին ունենալն է:

Գևորգյանի տեղեկացմամբ՝ տարեկան նախատեսվում է արտադրել 90 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ կայանի դրվածքային հզորությունը կլինի մինչև 55 ՄՎատտ: Հարցին, թե դա ամբողջ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի որքան մասն է կազմելու, պատասխանեց, որ ընդհանուր ծավալային տեսանկյունից փոքր տոկոս է զբաղեցնելու, բայց սա արդյունաբերական մասշտաբի առաջին արևային կայանն է լինելու:

«Նմանատիպ փորձառությունը և՛ կառավարության, և՛ շուկայի համար մեծ նշանակություն ունի, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրեր ավելի շատ լինեն: Այստեղ ոչ թե մի կայանով էներգետիկ ոլորտում հարց ենք լուծելու, այլ՝ քաղաքականության մշակման ոլորտի զարգացման հարց ենք լուծում: Արտադրության խնդիր Հայաստանն այսօր, փառք Աստծո, չունի: Մենք որևէ պակասորդ չունենք: Զուտ որակական շուկայի ոլորտի զարգացման հարցեր ենք լուծում, այլընտրանքային էներգետիկան ենք զարգացնում, կայունությունն ենք ապահովում»,- նշեց մեր զրուցակիցը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»