Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ:

Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ նշված օրը «Դադիվանք» գրքի շնորհանդեսն է եղել: Կազմակերպիչները դիմել են և շնորհանդեսի համար Մատենադարանի գիտական մասնաշենքից տարածք է հատկացվել:

«Գրքի շնորհանդես է եղել, որին մարդիկ են մասնակցել: Նաև «ֆուրշետ» է եղել, որտեղից էլ այդ երկու ափսեներն անհետացել են: Կազմակերպիչը մոտեցավ մեզ ու հայտնեց, որ երկու ափսե է պակասում, որը մեծ արժեք ունի: Իսկ մենք ափսեները չէինք կարող գտնել: Անգամ տեսախցիկների միջոցով դա հնարավոր չէր, քանի որ մարդիկ շատ էին:

Այնուամենայնիվ, այսօր մի կին բերել ու հանձնել է ափսեները: Ասել է, որ «ֆուրշետից» է մնացել իր մոտ և խնդրել, որ վերցնենք: Հանձնել է մեր աշխատակիցներից մեկին ու դուրս գնացել: Հետո, երբ ինձ ասացին, որ ափսեները բերել են, ուզում էինք տեսնել, թե ով էր, բայց չկարողացանք, արդեն գնացել էր այդ կինը»,-պատմեց Արմեն Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ ափսեները տվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը պարզի, թանկարժե՞ք է, թե ոչ: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը խնդրեց առայժմ «արժեքավոր» ասվածը չակերտներում օգտագործել:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրենը նկատեց՝ այնպես է ներկայացվել, կարծես խոսքը Մատենադարանի ժառանգության կամ գույքի մասին է. «Թող թյուրիմացություն չլինի՝ դրանք Մատենադարանի գույք չեն: Երբ կարդում եմ տեղեկատվությունը, հասկանում եմ, որ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հենց Մատենադարանի գույքի մասին է: Մենք ոչ մի առնչություն չունենք այդ ամենի հետ: Ուղղակի տարածք ենք հատկացրել միջոցառում անցկացնելու համար ու վերջ: Մենք պատասխանատու չենք: Հիմա եթե բաժակ կոտրվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Նույնն ափսեի դեպքում է: Եթե այն գողացած չլինեին, այլ, օրինակ, ջարդվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Իհարկե՝ ոչ»:

Արմեն Մկրտչյանը շեշտեց, որ Մատենադարանից անգամ մի գրիչ չեն կարող տանել այնպես, որ ոչ ոք չիմանա:

«Անհնար է այստեղից ինչ-որ բան տանել: Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է: Հսկվում է թե՛ ոստիկանների, թե՛տեսախցիկների և թե՛ համապատասխան մարդկանց կողմից: Այստեղ անգամ նման մեկ դեպք չի արձանագրվել: Բացի այդ՝ եթե արժեքավոր ինչ-որ գույք է, «ֆուրշետի» կազմակերպիչը նախ պետք է համաձայնեցներ կազմակերպչի հետ, իսկ Մատենադարան բերելուց առաջ անպայման գրավոր մեզ տեղեկացներ այդ մասին: Հնարավոր չէ ինչ-որ թանկարժեք բան լինի: Իսկ եթե թանկարժեք լիներ, ինքներդ ձեզ վրա վերցրեք, այդ ապրանքից այն կողմ կգնայի՞ք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան