Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

«Աշտարակ-կաթ» ընկերության նախկին ղեկավարության բողոքի հիման վրա դատական գործեր են սկսվել հարյուրավոր մարդկանց նկատմամբ: Այսօր այդ մարդկանցից մի քանիսը եկել էին կառավարության շենքի մոտ՝ արդարությունը վերականգնելու հույսով:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Երևան եկած անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանը Past.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2016 թ. ինքը ապրանք է ստացել «Աշտարակ-կաթ»-ից և տեղում վճարել դրա դիմաց: Իսկ հիմա «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն և նրա սնանկության գործերով կառավարիչը որոշել են, որ նա և բազմաթիվ այլ քաղաքացիներ տվյալ ապրանքների համար չեն վճարել, և դատական կարգով փորձում են նրանցից բռնագանձել այդ նույն գումարը:

«Գրվել են վճարման հանձնարարագրերը, ապրանքը մատակարարվել է տեղում, տեղում կանխիկ ձևով վճարվել առաքիչին, մենք էլեկտրոնային կարգով ստորագրել ենք, բայց մեզ խաբել են՝ վստահությունը չարաշահելով, մեզ չեն տվել դրանց վճարման անդորրագրերը՝ ասելով, թե հետո կբերենք: Եվ սա վկայում է այն մասին, որ կանխամտածված, ծրագրավորված, մեր դեմ ուղղված հանցագործություն է: Սնանկացման արդյունքում է տեղի ունեցել, հիմա կատարվում է սնանկացման գործընթաց»,- ասաց նա:

Ասում է, որ իր պես 250-400 տուժող կա, և այս տվյալները դեռ հավաստի չեն, անընդհատ աճելու են, որովհետև համախմբում չկա և մեկ դատարանում չէ գործը քննվում: Տուժողներ կան հանրապետության ամբողջ տարածքում՝ և՛ Երևանում, և՛ տարբեր մարզերում: «Աշտարակ-կաթ»-ն այսօր գումար է պահանջում գրեթե բոլորից, ում ժամանակին ապրանք է մատակարարել:

Հովհաննես Հովհաննիսյանն իր իբր պարտք լինելու մասին տեղեկացել է մի քանի ամիս առաջ՝ 2017 թ. դեկտեմբերին, երբ դատարանի կողմից ուղարկված ծանուցագիր է ստացել: Իր գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին, սակայն կան մարդիկ, որոնք արդեն իսկ դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել և պարտավոր են վճարել նախկինում վճարված գումարը:

 

Հովհաննիսյանի խոսքով այսօր փորձելու են հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ. «Դիմել ենք, ասել են կմոտենան մեզ: Պահանջում ենք ճշմարտության բացահայտում, որպեսզի մեզ հանիրավի չմեղադրեն մեր պարտականությունները չկատարելու և մարդկանց գումարը չվճարելու համար»:

Աշտարակից մայրաքաղաք հասած Հովհաննիսյանի «պարտքը» կազմում է 770 հազար դրամ: Քանի որ չկա անդորրագիր, օրինական կարգով չի լինում ապացուցել, որ վճարումը կատարված է: Իսկ «Աշտարակ-կաթ»-ի նախկին սեփականատերը փորձում է օրենքի ուժով այդ նույն գումարը կրկին գանձել: Եվ սա այն դեպքում, որ մինչ այդ ոչ մի խնդիր չի եղել, իսկ անձամբ Հովհաննիսյանն այս ընկերության հետ համագործակցել է դրա գործունեությունը ծավալելու առաջին իսկ օրերից:

Հովհաննիսյանը հիմա էլ համագործակցում է «Աշտարակ-կաթ»-ի հետ, բայց արդեն նոր սեփականատիրոջ՝ «Պարգև» ՍՊԸ-ի հետ: Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ընկերության նախկին ղեկավարների նման քայլը, զրուցակիցս պատասխանեց, թե իրենք դիտավորյալ ընկերությունը տարել են սնանկացման և սա իրենց ծրագրի մի մասն է կազմում:

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Past.am

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան