Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորք-Մարաշ վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում.
Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը ներկայացրեց Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը:
Հատկապես Նորքի բարձունքը, որտեղից հնարավորություն կա տեսնելու ամբողջ քաղաքը, շահեկանորեն առանձնացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Վերջին տարիներին նկատվում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրության աճ, նաև այս ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը լավ հնարավորություն է շահագրգռելու շահավետ ներդրումներ ներգրավելու համար: Սա հաշվի առնելով էլ՝ վարչական շրջանի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ:
Պետք է հետևողական քայլեր տարվեն ներդրումային ծրագրերի իրականացման, հյուրանոցների ու հյուրատների կառուցման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ